Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանին լարվածության աճի մասին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրավիճակը բելառուսա-ուկրաինական սահմանին բնութագրվում է լարվածության աճով։ Այս մասին հայտարարել են Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը սահմանի մոտ տեղակայել են էլեկտրոնային հետախուզական հսկողության համակարգեր։
«Մենք տեղեկություններ ունենք, որ Ուկրաինան զորքեր, զենք և զինտեխնիկա է բերում մեր սահմաններին, մասնավորապես, Ժիտոմիրի մարզում տեղակայված են ամերիկյան հետևակակային մարտական մեքենաներ, բազմակի հրթիռային համակարգեր, ծանր հեռահար հրետանի և այլ տեխնիկա»,- ասված է հաղորդագրության մեջ։