Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բոլոր ոլորտներում․ դեսպան
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցել ցանկացած մակարդակում՝ հիմնված փոխադարձ ընկալումների և երկու երկրների շահերի վրա։
Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին հայ-իրանական համագործակցությանը։
Խոսելով հայ-իրանական հարաբերությունների տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում համագործակցության մասին, դեսպան Սոբհանին նշեց, որ դա կախված է Հայաստանի Հանրապետության կառավարությունից:
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել համագործակցել փոխադարձ ընկալումների հիման վրա, այն, ինչը կբխի մեր երկու երկրների շահերից՝ բոլոր ոլորտներում պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ», - ասաց Մեհդի Սոբհանին՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ՀՀ-ի հետ հնարավոր է համագործակցել ցանկացած մակարդակում, սակայն դա պետք է հիմնված լինի փոխադարձ պայմանավորվածության և ընկալումների վրա։