Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Լիբանանը վերադարձնել քարե դար
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմ Լիբանանում, բայց կարող է իր հարևանին «վերադարձնել քարե դար». այս մասին, ինչպես գրում է aljazeera.com-ը, Վաշինգտոնում լրագրողներին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:
«Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստվում ենք յուրաքանչյուր սցենարի: «Հեզբոլլահ»-ը շատ լավ հասկանում է, որ մենք կարող ենք հսկայական վնաս հասցնել Լիբանանին, եթե պատերազմ սկսվի: Իսրայելը կարող է Լիբանանը վերադարձնել քարե դար, բայց մենք չենք ուզում դա անել», - ասել է նա։
Երկու երկրի սահմանին իսրայելական ուժերի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև գրեթե ամենօրյա ռեժիմով փոխհրաձգություն է տեղի ունենում հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում իսրայելապաղեստինյան հակամարտության բռնկումից հետո:
Նոր պատերազմի մտավախությունն աճել է այս ամիս, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է «շատ լարված գործողության» Լիբանանի հետ սահմանին։
«Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլան, իր հերթին սպառնացել է «առանց զսպման, առանց կանոնների և սահմանների» պատերազմով՝ Լիբանանի դեմ իսրայելական խոշոր հարձակման դեպքում:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի Գալանտին ասել է, որ
«Հեզբոլլահ»-ի հետ մեկ այլ պատերազմ կարող է «սարսափելի հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքի համար» և հորդորել է դիվանագիտական լուծում գտնել: