Հայտնի է, թե ինչու ինքնաթիռները գիշերը չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկվա չվերթների ինքնաթիռների՝ ժամանակին վայրէջք չկատարելը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայմանավորված է եղել եղանակային վատ պայմաններով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Ղուկասյանը։
Հարցին՝ եղանակային պայմանները երեկ բարենպաստ են եղել, ինչպե՞ս է ստացվել, որ չեն կարողացել վայրէջք կատարել ինքնաթիռները, նա ասաց․
«Թռիչքուղում մի քիչ ուրիշ է լինում․ եթե քամի, ամպրոպ է լինում, իսկ դրանք թռիչքի համար համապատասխան պայմաններ չեն, ուրեմն արդեն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են թռիչքները»։
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ամպրոպն ու քամին է եղել միակ պատճառը։
«Եթե այլ պատճառ լիներ, կտեղեկացնեինք, զուտ եղանակային պայմաններն են եղել պատճառը։ Բոլոր ինքնաթիռները բարեհաջող արդեն վայրէջք են կատարել, ոչ մի խնդիր չի եղել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ գիշերը Դոհա-Երևան, Մոսկվա-Երևան, Դուբայ-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան, Վիեննա-Երևան, Հռոմ-Երևան չվերթների ինքնաթիռները չեն կարողացել ժամանակին վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռը նույնիսկ փոխել էր թռիչքի ուղղությունը և բարեհաջող վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում։
Ավելի ուշ բոլոր չվերթների ինքնաթիռներն էլ բարեհաջող վայրէջք են կատարել «Զվարթնոցում»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live