Լեհաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան համատեղ զորավարժություն կանցկացնեն
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հաջորդ տարի Լեհաստանում տեղի կունենան Վայմարի եռանկյունու մասնակից երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան) համատեղ զորավարժությունները։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ Փարիզում Գերմանիայի և Ֆրանսիայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներ Բորիս Պիստորիուսի և Սեբաստյան Լեկորնուի հետ բանակցություններից հետո։