Դաղստանում ահաբեկչությունների հետևանքով զոհված ոստիկանների թիվը հասել է 16-ի
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դաղստանում կիրակի՝ հունիսի 23-ին, տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհված ոստիկանների թիվը հասել է 16-ի։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հիվանդանոցում մահացել է 24-ամյա սերժանտ Նարիման Նասրուլլաևը։
«Հիվանդանոցում մահացել է Դերբենտի շրջանի ոստիկանության սերժանտ Նարիման Նասրուլլաևը, ով 24 տարեկան էր։ Արդեն ոստիկանության 16 աշխատակից է զոհվել», - ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի երեկոյան մի շարք հարձակումներ են տեղի ունեցել Դերբենտում գտնվող սինագոգի և եկեղեցու վրա, ինչպես նաև Մախաչկալայի եկեղեցու, սինագոգի և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ, այդ թվում՝ եկեղեցական։ Տուժածների թիվը գերազանցում է 40-ը։ Սպանվել է հինգ զինյալ։ Նրանցից երեքը Դաղստանի Հանրապետության Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի որդիներն ու եղբոր որդին են։
Հարձակման դրդապատճառները հայտնի չեն: