Թուրքիայում անտառային հրդեհները հնգապատկվել են
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամության (ԵՄ) «Copernicus» տիեզերքի մշտադիտարկման համակարգի միջոցով արված չափումների համաձայն՝ 2024-ի գարունը եղել է Թուրքիայում բոլոր ժամանակներում գրանցված ամենաշոգ սեզոնը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ դրան զուգահեռ աճել են նաև անտառային հրդեհների դեպքերը:
Ըստ Թուրքիայի անտառային գլխավոր վարչության տվյալների՝ 2024-ի հունիսի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ 5 անգամ ավելի շատ են եղել անտառային հրդեհները:
Եթե 2023-ի հունիսի նշված ժամանակահատվածում գրանցվել է 84 անտառային հրդեհ, ապա 2024-ի նույն ժամանակահատվածում դրանց թիվը հասել է 399-ի: