Հայտնաբերվել է հնագույն ասորական ճամբար, որը հիշատակվում է Աստվածաշնչում (լուսանկարներ)
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայտնաբերվել է հնագույն ասորական ռազմական ճամբար, որը հիշատակվում է Աստվածաշնչում։
Խոսքը մոտ 701 մ.թ.ա Լաքիշի և Երուսաղեմի պաշարման ժամանակ օգտագործված ամրությունների մասին է։ Գրել է Live Science-ը։
Սուրբ Գիրք
«ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ
35 Երբ որ գիշերը վրայ հասաւ, Տիրոջ հրեշտակը եկաւ եւ Ասորեստանի բանակից հարիւր ութսունհինգ հազար մարդ սպանեց: Երբ առաւօտ կանուխ վերապրողները ելան, տեսան, որ բոլորը մեռել են: 36 Ասորեստանի Սենեքերիմ արքան չուեց ու գնաց բնակուեց Նինուէում: 37 Երբ նա երկրպագում էր իր Նեսրաք աստծու տանը, նրա որդիներ Ադրամելէքն ու Սարասարը նրան սրով հարուածեցին եւ Արարատի երկիրը փախան»:
Իսկ հին ասորեստանցիների թղթագլաներում ասվում է, որ Հուդայի թագավորը նրանց մեծ գումար է վճարել քաղաքը լքելու համար: Հնագույն շինությունները հայտնաբերվել են դեռևս 19-րդ դարում, բայց մինչ այժմ գիտնականները չէին կարողանում որոշել, թե ում են պատկանում դրանք:
Եթե սա այն վայրն է, որտեղ Սենեքերիմը ճամբար է ստեղծել Երուսաղեմը պաշարելու համար, ապա դա կարող է լինել նաև Նոբը
Մի վայր, որտեղ ժամանակին տեղակայված է եղել Խորանը (հին հունարեն՝ σκηνή, լատին․՝ tentorium, tabernaculum, եբրայերեն՝ מִשְׁכָּן, միշկան, «կացավայր», եբրայերեն՝ אהל מועד, օհել մոեդ,«ժողովքի, հանդիպման վրան»)՝ կառուցված Մովսեսի կողմից: Եբրայերեն Աստվածաշունչը պնդում է, որ Խորանը կառուցվել է Նոբում։
Այլ լուսանկարներ այստեղ