Ինչո՞վ են զբաղված ՀՀ քաղաքական իշխանությունները. Արթուր Ղազինյան
Политика«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ի գիտություն նորաթուխ գեոպոլիտիկների և նրանց քաղաքական ղեկավար ընդդիմադիր լրագրողների.
Էրդողանի մամուլի խոսնակը, լրացնելով Էրդողան - Պուտին հեռախոսազրույցը, հուլիսի 28-ին հայտարարել է, որ.
«Թուրքիան լի է վճռականությամբ մինչև վերջ հետամուտ լինել Ադրբեջանի շահերին՝ ԱՆԿԱԽ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ, ԼԻՆԻ ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, թե որևէ այլ երկիր ...
Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի կողմից ...»:
Հատկանշական է, որ Էրդողանի մամուլի խոսնակը Ռուսաստանը որակում է որպես սպառնալիքի հնարավոր աղբյուր և դրա հետ կապված հայտարարում, որ պատրաստ է գնալ ՄԻՆՉև ՎԵՐՋ՝ Ադրբեջանի շահերը պաշտպանելու նպատակով։
Իսկ ինչո՞վ են զբաղված ՀՀ քաղաքական իշխանությունները, որքանո՞վ են համարժեք ստեղծված իրավիճակին։
Պատասխանը թողնում եմ խաղաղասիրության առաքյալներին և ներողամտության ռահվիրաներին։
Հ.Գ. Հիմա մենակ հիշու՞մ եք, թե երբեմն նաև պահանջում ...