Ի՞նչ եկամուտներ են հայտարարագրել Փաշինյանը, Աննա Հակոբյանը և Մարիամ Փաշինյանը
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանը տարվա սկզբին ՀՀ բանկերից մեկում ունեցել 3 միլիոն 15 հազար դրամ ավանդ, որը տարվա վերջում կազմել է 3 միլիոն 426 հազար դրամ։
Տվյալ տարվա սկզբում Նիկոլ Փաշինյանը բանկերից մեկում դրամով ունեցել է շուրջ 228 հազար դրամ, որը տարվե վերջում չի փոփոխվել, մեկ այլ բանկում ունեցել է 154 հազար 562 դրամ, որը տարվա վերջին դարձել է 803 հազար 396 դրամ։ ՀՀ վարչապետը նաև մի քանի եվրո է հայտարարագրել։
Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է տվյալ տարվա սկզբում և վերջում առկա կանխիկ դրամը։ Տարվա սկզբում՝ 800 հազար դրամ, տարվա վերջում՝ 950։ Նա նաև հայտարարագրել է 800 դոլար։
Նիկոլ Փաշինյանը եկամուտ է ստացել 6 աղբյուրից։ Ստացել է փոխառություն 1 միլիոն 335 հազար դրամ, իր գրքի վաճառքից՝ 121 հազար 400 դրամ, որպես աշխատավարձ՝ 16 միլիոն 722 հազար 873 դրամ, որպես այլ եկամուտներ նշվում է նաև 411 հազար 113 դրամի և 9 հազար 955 եվրոյի մասին։
Եկամտի աղբյուրներից մեկն ամբողջությամբ պաշտպանված է, որևէ տվյալ չի հաղորդվում։
Շուրջ 5 միլիոն 357 հազար 546 դրամի ստացված փոխառություն է հայտարարագրվել։
Ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը կազմել է 11 հազար 126 եվրո (շուրջ 4 միլիոն 675 հազար 145․2 դրամ):
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հայտարարագրել է հետևյալ գույքն ու եկամուտները։
Տարվա սկզբում հայտարարագրել է 1 բնակարան, որը միանձնյա չի տնօրինում, ժառանգություն է ստացել 2006-ի մայիսին․ այն գտնվում է Երևանում, ինչպես 2-րդ բնակարանը, որը Հակոբյանը տնօրինում է միանձնյա, այն գնվել է 2005-ի փետրվարին։
Աննա Հակոբյանը հայտարարագրվել է 3 տրանսպորտային միջոցները՝ NISSAN (2008), RENAULT (2006), VAZ (2004)։
Գրող Հրանտ Մաթևոսյանի դստեր՝ Շողեր Մաթևոսյանի հետ բաժնեմաս ունի, որը կազմում է 25 հազար դրամ։ Նա հայտարարագրել է եկամտի աղբյուրը՝ «Դարեսկիզբ» ընկերությունը, որից 2023 թվականի ընթացքում ստացել է 3 միլիոն 250 հազար դրամ։
Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը հայտարարագրել է տվյալ տարվա սկզբում և վերջում առկա դրամական միջոցները։ Տարվա սկզբում հայտարարագրված 781 հազար 583 դրամից տարվա վերջում ոչինչ չի մնացել։ Նա նշել է եկամտի 4 աղբյուր, 2-ը՝ վարձատրություն, 2-ը՝ փոխառություն։
Մարիամ Փաշինյանը Step Consulting ընկերությունից որպես աշխատավարձ հայտարարագրել է 217 հազար 217 դրամ, իսկ Digitain-ից՝ 10 միլիոն 720 հազար 33 դրամ։
Որպես փոխառություն հայտարարագրվել է 110 հազար 994 դրամ, որը տարվա վերջում մնացել է անփոփոխ, իսկ 445 հազար դրամ վերցված փոխառությունից մնացել է 373 հազար 501 դրամը։
Մարիամ Փաշինյանը 2023 թվականին հանգստի համար կատարած ճանապարհածախսի (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր) կեցության ծախսի համար հայտարարագրել է 3 միլիոն 130 հազար 357 դրամ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live