Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «VAZ»-ը. կան տnւժածներ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 19-ին, ժամը 10:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ա.) և «VAZ» (վարորդ՝ Ա. Թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս. Մ.-ն (ծնված 1979 թ.) և Դ. Մ.-ն (ծնված 2002 թ.) դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։