Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառված է. ՌԴ ԱԳՆ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառված է. այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նա այդ մասին ասել է ի պատասխան լրագրողի դիտարկման առ այն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Կիևի անդամակցությունը պայմանավորել էր պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակով:
«Ուրեմն, սա երբեք տեղի չի ունենա: Հուսով եմ՝ պարոն Ստոլտենբերգը հասկանում է սա: Նա ինձնից լավ գիտի, թե ինչպես է նախապատրաստվել 2008 թվականի տխրահռչակ որոշումը, երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները ամենաբարձր մակարդակով գրում էին, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ։ Դա, ընդհանուր առմամբ, այս ամբողջ ճգնաժամի խթանն էր, որը մենք տեսնում ենք այսօր», - ասել է Ռյաբկովը:
«Այսպիսով, Ձեր կարծիքով, Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ին», - հետաքրքրվել է լրագրողը:
«Կարծում եմ՝ դա բացառված է», - պատասխանել է փոխնախարարը: