ԱՄՆ-ն ձգտում է թույլ չտալ, որ Լիբանանի հարավում հակամարտությունը վերածվի պատերազմի
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին Բեյրութում ընդունել է ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ և էներգետիկ անվտանգության հարցերով Պետքարտուղարության ավագ խորհրդական Էյմոս Հոքսթինին։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Հանդիպումից հետո հանդես գալով լրագրողների առջև՝ ամերիկացի հանձնակատարը, որը Լիբանանի և Իսրայելի միջև սահմանային խնդիրների կարգավորման միջնորդ է, կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու ռազմական լարվածությունը Լիբանան-Իսրայել սահմանին։
«Լիբանանի հարավում Իսրայելի և «Հեզբոլլահ» (կազմավորման ) միջև հակամարտությունը չափից ավելի է երկարաձգվել: Եվ ԱՄՆ-ի լրացուցիչ ջանքերն այժմ նպատակաուղղված են այն բանին, որ թույլ չտրվի դրա ընդլայնումն ու վերածումը համապարփակ պատերազմի», - ասել է նա:
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման՝ Իսրայել ներխուժումից հետո Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելի և Լիբանանի սահմանին պարբերաբար փոխադարձ գնդակոծություններ են տեղի ունենում։