Մեր պայքարը շարունակվելու է, դատի ենք տալու ԿԳՄՍ նախարարությանը. դիմորդի ծնող
КультураՄեր այս շարժման ընթացքում մի շարք կազմակերպություններ, անհատ մարդիկ՝ զանգերով, իրենց անձնական մոտեցումներով հիշեցրել են մեզ, որ սատարում են մեր շարժմանը և կանգնած են մեր կողքին։ Երեկ՝ ԿԳՄՍ նախարարության հետ հանդիպումից հետո, մենք տեսանք, որ նախարարությունը՝ նախարարի գլխավորությամբ, չի ուզում լուծում տալ մեր դիմորդների իրավական պահանջին, այն է՝ բուհում սովորելուն և, այդ պատճառով, մենք գնալու ենք իրավական ճանապարհով: Ալեքսանդր Կոչուբաևը պաշտպանելու է մեր երեխաների շահերը։ Այս մասին ասաց դիմորդների ծնողների ներկայացուցիչ Մասիս Բաբալյանը՝ «Բանալի» կենտրոնում տեղի ունեցած «Ընդունելության կարգի փոփոխության պատճառով բուհեր չընդունված դիմորդների շահերի պաշտպանությունը» թեմայով հրավիրված ասուլիսին։
Ըստ Մասիս Բաբալյանի՝ երկուշաթբի ԿԳՄՍ նախարարության մոտ բողոքի ակցիա են իրականացնելու՝ պահանջելով հանդիպում միմիայն նախարարի հետ․ «Նախարարը փոխնախարար Գրիշա Թամրազյանին հանձնարարում է՝ մեզ համոզել իրենց տարբերակները, որը, ընդհանրապես, կապ չունի․ առաջարկում են հեռակա ուսուցման տարբերակը, իսկ ո՞վ չգիտի, որ կարող է օգոստոսին մասնակցել այդ ուսուցման քննություններին։ Նախարարությունը մտածում է՝ մենք լուսնից ենք իջել»,- ընդգծեց Բաբալյանը։
«Մեր դիմորդները պատշաճ կերպով չեն ծանուցվել, և այդ ամենում մեղավոր է ԿԳՄՍ նախարարը։ Պարոն Փաշինյանը շատ լավ պատկերացնում է դիմորդների խնդիրը, որովհետև տարիներ առաջ ինքն էլ է նման խնդրի առաջ կանգնել, սակայն, այն ժամանակվա վարչապետ Վազգեն Մանուկյանի հրամանով՝ բոլոր չընդունված դիմորդները՝ այդ թվում Փաշինյանը, դարձել են ուսանողներ»,- նկատեց դիմորդի ծնողը։
Արփինե Հակոբյան....