Էրդողանի կուսակցությունը դեմ է ՌԴ-ի ու Իրանի դեմ պատժամիջոցներին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան իր համար ոչ մի օգուտ չի տեսնում Ռուսաստանի կամ Իրանի դեմ պատժամիջոցներին միանալուց։
Այս մասին Haberturk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը տեղի է ունենում մեզ շատ մոտ հատվածում: Մեկ այլ հակամարտություն՝ Իսրայելի ցեղասպանությունը պաղեստինցիների դեմ, տեղի է ունենում մեր հարավում։ Եվ եթե մեր դիրքից նայենք, թե ինչ է կատարվում, ապա ակնհայտ է, որ մեր գնահատականը տարբեր չափումներ ու փաստարկներ է պարունակելու, քան մեր տարածաշրջանից հեռու գտնվող ՆԱՏՕ-ի երկրների գնահատականը։
Մենք կշարունակենք առաջնահերթությունը տալ մեր դաշնակիցների հետ հուզող հարցերի քննարկմանը, սակայն չենք համաձայնի Ռուսաստանի կամ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերին։ Սրանից մեզ համար օգուտ չենք տեսնում։ Մենք չենք տեսնում, որ դրանք արդյունքի կբերեն»,- ասել է նա։
Չելիքը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հասնելը և հացահատիկի գործարք կնքելը հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ «Թուրքիան բացեց անկախ դաշտ դիվանագիտության համար՝ խոսելով Արևմուտքի և միևնույն ժամանակ Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»:
Նա նաև ուշադրություն է հրավիրել ուկրաինական հակամարտության թեմայի շուրջ արևմտյան քաղաքական գործիչների որոշ հայտարարությունների վրա։
«Անգլիայում ինչ-որ մեկն ասաց, որ մենք պետք է գնահատենք, հասկանանք այն գինը, որը պետք է վճարվի Ուկրաինայի պատերազմի համար: Սարսափելի հայտարարություն: Նախքան կհաշվարկվի գինը, մարդիկ են զոհվում: Մի կողմից դրվում են էմբարգոներ, իսկ մյուս կողմից՝ ի պատասխան, տեսեք, մարտավարական միջուկային զորավարժություններ են սկսվել։ Պետականությունն այսօր պահանջում է կամուրջներ կառուցել և իրավիճակը հանդարտեցնել», - մատնանշել է Չելիքը։
Նրա պնդմամբ, ստեղծված իրավիճակում կարգավորումը հեռավոր հարց է թվում։