Պուտինն իրավունք չունի խաղաղության պայմաններ պարտադրել Ուկրաինային. Օսթին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրավունք չունի Ուկրաինային խաղաղության պայմաններ պարտադրել։
Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:
«Ես կարծում եմ` Վլադիմիր Պուտինն իրավունք չունի Ուկրաինային թելադրել, թե ինչ պետք է անի խաղաղության հասնելու համար», -ասել է նա:
Հունիսի 14-ին Պուտինը նշել է Կիևի հետ խաղաղ բանակցությունների պայմանները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ սկսել՝ պայմանով, որ Ուկրաինայի Զինված ուժերը դուրս գան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից:
«Ուկրաինան նույնպես պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից։ Հենց այդ գործողությունները կհանգեցնեն կրակի դադարեցման և բանակցությունների մեկնարկի», - հայտարարել Է Պուտինը: