Նախնական վարկածով՝ զինվորն ինքն է զրկել իրեն կյանքից․ իրավապահները դեպքի վայրում են
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր մահացած հայտնաբերված զինվորի դեպքից։ Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքը եղել է Սյունիքի մարզի զորամասերից մեկում։ Իրավապահ համակարգն այս պահին գնացել է դեպքի վայր։ Զինվորի դին գտել են դիրքում։ Այս պահին դրությամբ, ըստ նախնական վարկածի, զինվորը ինքնասպան է եղել, սակայն չի բացառվում, որ քննության ընթացքում այլ հանգամանքներ ի հայտ գան։
Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել․
«Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»:
Քնար Մանուկյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live