Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ Չարենցավանի քաղաքային զբոսայգում տղամարդու մարմին են հայտնաբերել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել Չարենցավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի «Մշակույթ» ՀՈԱԿ-ից, ովքեր հայտնել են, որ Չարենցավան քաղաքի քաղաքային զբոսայգում կախված վիճակում տղամարդու դի կա։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկաններն ու քննիչները նշված զբոսայգում երկաթյա կոնստրուկցիայի վրա ճոպանից կախված վիճակում հայտնաբերել են մոտ 60-65 տարեկան տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում սպանություն (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձենռվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունն ու բնակության վայրը պարզելու համար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live