Իտալիայում սկսվել է «Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովը. Բայդենը կես ժամ ուշացումով է ժամանել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի հարավում գտնվող Բորգո Էնյացիա քաղաքում (Ապուլիայի շրջան) սկսվել է «Մեծ յոթնյակ»-ի (G7) գագաթնաժողովը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կես ժամ ուշացումով է ժամանել միջոցառմանը:
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, որը ողջունել է հյուրերին, և G7-ի մյուս առաջնորդները ստիպված են եղել կես ժամ սպասել Բայդենին՝ խմբակային լուսանկարվելու համարՙ գրում է ANSA գործակալությունը:
Գագաթնաժողովի առաջին օրվա հիմնական քննարկումը նվիրված է Ուկրաինային, քննարկվեն նաև Աֆրիկան, կլիմայի փոփոխությունը և Մերձավոր Արևելքը։