Ստոլտենբերգն առաջարկել է Ուկրաինային զենքի մատակարարումը պարտադիր դարձնել ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն առաջարկել է Ուկրաինային զենքի մատակարարումը պարտադիր դարձնել ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար. այս մասին նա հայտարարել է Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք, իհարկե, գնահատում ենք այն, ինչ արել են Միացյալ Նահանգները և մյուս դաշնակիցները: Սա աննախադեպ է։ Միևնույն ժամանակ, մենք տեսանք, որ ԱՄՆ-ն վեց ամիս է անցկացրել՝ համաձայնեցնելով Ուկրաինային լրացուցիչ օգնության տրամադրումը: Մենք նաև տեսնում ենք, որ եվրոպացի դաշնակիցների կողմից տրված որոշ խոստումներ չեն կատարվել: Եթե մենք կամավոր մատակարարումները վերածենք ՆԱՏՕ-ի հանդեպ պարտավորությունների, ապա, իհարկե, մատակարարումները կդառնան ավելի լայն տարածում ունեցող և հուսալի։ Տարբերությունն այն է, որ մենք հետո կօգտագործենք ՆԱՏՕ-ի հրամանատարական կառուցվածքը և ընդհանուր ֆինանսավորումը: Որքան երկար շարունակվի պատերազմը, մեզ համար այնքան ավելի կարևոր է կանխատեսելիությունը, հաշվետվողականությունը և ծախսերի արդար բաշխմումը»,- ասել է Ստոլտենբերգը։
2022 թվականի փետրվարին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր դաշնակիցները Կիևին ամեն տարի տրամադրում են 40 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն, նշել է գլխավոր քարտուղարը։