Ուկրաինային վերականգնման համար առաջիկա 10 տարում անհրաժեշտ է տարեկան 10-30 մլրդ դոլարի արտաքին ներդրում
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինային վերականգնման համար առաջիկա տասը տարվա ընթացքում անհրաժեշտ են տարեկան 10-30 մլրդ դոլարի արտաքին ներդրումներ։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Մեզ համար կարևոր է, որ գործընկերների աջակցությունը լինի կանխատեսելի, ռիթմիկ և կայուն: Մեզ պետք է վերականգնում, մուտք դեպի արտաքին շուկաներ և բարելավված լոգիստիկա։ Մեզ պետք են արտաքին ներդրումներ և տեխնոլոգիաների փոխանցում գործընկերներից: Առաջիկա 10 տարում Ուկրաինային կպահանջվեն 10-ից մինչև 30 միլիարդ դոլար տարեկան ներդրումներ»,- գրել է նա Telegram-ի ալիքում։
Ուկրաինան երկրորդ տարին անընդմեջ կազմում է ռեկորդային դեֆիցիտով բյուջե՝ հույս ունենալով այդ դեֆիցիտի հիմնական մասը ծածկել արևմտյան գործընկերների օգնությամբ։ Այս տարի այն կկազմի 43,9 մլրդ դոլար։