Չի կարելի անվտանգության ապահովման ողջ ծանրաբեռնվածությունը թողնել բանակի վրա. Վանեցյան
Политика«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը անդրադառնալով տավուշյան դեպքերին, կարծում է, որ ընդհանուր առմամբ, այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունն անվտանգությունն է, և այդ ուղղությամբ հսկայական աշխատանք կա անելու։
Նա շեշտել է, որ անվտանգության գաղափարը չի սահմանափակվում միայն զինված ուժերի մարտունակությամբ։ Ազգային անվտանգությունն ապահովվում է մի շարք ուղղություններով գրագետ, նպատակային, մշտական և հետևողական աշխատանքով։ Այս հարցերում սխալվելու իրավունք չունենք։
«Ցավոք, ես տեսում եմ, որ այս ու մի շարք այլ ուղղություններով թույլ են տրված սխալներ։ Չի կարելի անվտանգության ապահովման ողջ ծանրաբեռնվածությունը թողնել միայն բանակի վրա։ Երբ իշխանությունն աշխատանքի մյուս ուղղություններում ունենում է սխալներ, էապես մեծանում է բանակի վրա ծանրաբեռնվածությունը: Հարկավոր է ամեն ինչ անել սխալներից խուսափելու և ճիշտ հավասարակշռություն պահպանելու համար»,- համոզված է կուսակցության նախագահը: