Ես հասկանում եմ Հայաստանի ամենաանպատասխանատու մարդու հոգեվիճակը. Արթուր Ղազինյան
Политика«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
Ուրեմն Հայաստանի պատմության մեջ ամենաանլուրջ իշխանության ամենաանպատասխանատու ղեկավարը, ով խմբային շահերից ելնելով Հայաստանում ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի հետևանքով Հայաստանում մահացել է 700-ից ավել մարդ, վարակվածների թվով Հայաստանը հայտնվել աշխարհի առաջին հորիզոնականներում, տնտեսությունը հայտնվել է տոտալ փլուզման եզրին, անպատասխանատու է որակում խելամտությամբ ու բանականությամբ առաջնորդվող մարդկանց, որոնք գիտակցաբար հրաժարվում են բաց տարածքում դիմակ կրելուց։
Ես հասկանում եմ Հայաստանի ամենաանպատասխանատու մարդու հոգեվիճակը, ծանր է կրել այդքան մեղք հոգու վրա, բնական ու ենթագիտակցական պահանջ է ձևավորվում դիմել ինքնապաշտպանության՝ մեղադրել բոլորին, գտնել արդարացում։
Հ.Գ. Բայց դե չմոռանանք, որ «Տավուշ տեքստիլի» արտադրանքը պետք է հարկադրաբար իրացվի մեր քաղաքացիների վրա՝ շուկայականից 7 անգամ բարձր գնով։
Բայց ինչ մեղկ եք դուք ...