Քովիդի համավարակից հետո աշխարհը պետք է պատրաստվի նոր «X հիվանդության». ԱՀԿ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քովիդի համաճարակից հետո նոր «X հիվանդություն»-ը միայն ժամանակի հարց է, աշխարհը պետք է պատրաստվի դրան։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ռուսաստանի գրասենյակի ղեկավար Բատիր Բերդիկլիչևը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) շրջանակներում։
«Կարևոր է նշել, որ աշխարհում կան հսկայական քանակությամբ վարակներ և մանրէներ, որոնք ունեն մուտացիայի ենթարկվելու հատկություն, իհարկե, համաճարակի առաջացման պայմանը կլինի այդպիսի վարակի կամ մանրէի առաջացումը, ցանկացած պաթոգեն, որը կարող է ունենալ մարդուց մարդուն հատկապես բնակչության իմունիտետի բացակայության դեպքում փոխանցվելու հատկություն»,- ասել է Բերդիկլիչևը։ Նրա խոսքով, կանխատեսելը, թե երբ և որտեղ դա տեղի կունենա, «շատ դժվար է, գրեթե անհնար է»: «Սակայն ամբողջ աշխարհում գիտնականները, համաճարակաբանները, փորձագետները համաձայն են, որ դա շատ իրական սպառնալիք է։ Ուստի կարևոր խնդիր է նման իրավիճակին պատրաստվելը»- ընդգծել է նա:
Նրա խոսքով, նման սպառնալիքին նախապատրաստվելը ներառում է համաճարակաբանական հսկողություն՝ վիրուսի հատկությունների վերլուծություն, ինչպես է այն փոխազդում օրգանիզմի հետ, ինչպես է իմունային համակարգը պատրաստ արձագանքելու նման վիրուսային վարակին:
Առավել մանրամասն` այստեղ.