Դանիայի վարչապետը Կոպենհագենում հարձակման է ենթարկվել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը երեկ՝ հունիսի 7-ի երեկոյան, հարձակման է ենթարկվել երկրի մայրաքաղաքի կենտրոնում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Դանիայի կառավարության ղեկավարի գրասենյակին։
«Ուրբաթ երեկոյան վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին հարվածել են Կոպենհագենի Կուլտորվետի հրապարակում, հարձակվողը ձերբակալվել է»,- հեռուստաալիքին հայտնել են գրասենյակից՝ հավելելով, որ վարչապետը չի տուժել, սակայն «ցնցված է տեղի ունեցածից»:
Դանիայի ոստիկանությունը շաբաթ օրը հայտնել է, որ 39-ամյա տղամարդը կներկայանա դատարան՝ հարձակման հետ կապված նախնական հարցաքննության։ Տղամարդու անունն ու ազգանունը, ինչպես նաև հարձակման դրդապատճառները չեն հաղորդվում։
Նշենք, որ Ֆրեդերիկսենը Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն է և վարչապետը 2019 թվականից։