Արտառnց դեպք՝ Տավnւշnւմ․ 28-ամյա տղամարդը uեռական hարաբերnւթյան առաջարկ է արել 44-ամյա կնnջը, մերժվել ու hարվածել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում վայր ընկնելու հետևանքով «աջ ստորին շրթունքի պատռված վերք, տոտալ այտուց, ձախ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ, այտուց» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 44-ամյա մի կին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Ն․ Ղ․-ն, ում հրավերով մայիսի 29-ին ժամը 14։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Նվեր Ա․-ն գնացել է վերջինիս տուն միասին ճաշելու և իրենց հետագա հարաբերությունները պարզաբանելու նպատակով, ապա գինի խմելուց հետո Նվեր Ա․-ն սեռական հարաբերություն ունենալու առաջարկություն է արել Ն․ Ղ․-ին, որից մերժում ստանալուց հետո մեկ անգամ ձեռքով հարվածել է Ն․ Ղ․-ի դեմքին, որից հետո ինքը ուշագնաց է եղել:
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջևանի քննչական բաժին։
Առավել մանրամասն` այստեղ.