Նույն վայրում, 1 տարվա տարբերությամբ հայր ու դուստր վրաերթից մահացել են
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Նաիրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան գյուղում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։
Պարզվել է, որ Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամազդ Ղ.-ն, իր վարած «Cadillac» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Տաթևիկ Ս.-ին։
Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Արսենյանը։
Դեպքի փաստով Վ. Կակոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վարորդն էլ փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել և ահազանգել է շտապօգնություն. այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները։
Աղբյուրը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել ստորգետնյա անցման մոտ, իսկ ստորգետնյա անցումն ամբողջությամբ կահավորված է լուսավորությամբ ու բավական անվտանգ է։
Հետևաբար, եթե հետիոտնը անցներ ստորգետնյա անցումով, ապա ողբերգական դեպքը տեղի չէր ունենա։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ 1 տարի առաջ նույն վայրում վրաերթի է ենթարկվել այսօր մահացածի հայրը. նա ստացել էր մարմնական վնասվածքներ։
Առավել մանրամասն` այստեղ.