ԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի
ОбществоԱրարատԲանկը սույն թվականի հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը սկսում է պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ստորև նշված պայմաններով․
Թողարկման ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար
Քանակը՝ 200 հազար հատ
Անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար
Շրջանառության ժամկետը՝ 48 ամիս
Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5.75%
Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսա:
«Ի դեպ, բանկի կողմից թողարկված պարտատոմսերում կատարվող ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ Ֆոնդային բորսայում մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը ցուցակված պարտատոմսերից ստացվող եկամուտները ազատված են եկամտային հարկից»,- նշել է ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Սևակ Մանուկյանը:
ԱրարատԲանկի 28-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ։
Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2024թ․-ի ապրիլի 10-ին։