Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից և հայտնել 225 մլն դոլարի լրացուցիչ օգնության մասին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներողություն է խնդրել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիից այս տարվա սկզբին Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի ընդունման ձգձգման համար, ինչը տեղի էր ունեցել Կոնգրեսում հանրապետական ընդդիմության պատճառով։ Բայդենը ներողություն է խնդրել ուրբաթ Զելենսկու հետ երկկողմ հանդիպման ժամանակ՝ հայտարարելով Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին, գրում է CNN-ը:
«Դուք չեք խոնարհվել, ընդհանրապես չեք զիջել, շարունակում եք պայքարել, և մենք չենք պատրաստվում թողնել ձեզ: Ես ներողություն եմ խնդրում այն շաբաթների համար, երբ չգիտեինք՝ ինչ է լինելու ֆինանսավորման առումով, քանի որ մենք դժվարանում էինք հաստատել այն օրինագիծը, որը մենք պետք է ընդունեինք», - ասել է Բայդենն Ուկրաինայի նախագահին:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է Կիևին օգնության նոր փաթեթի մասին:
«Առայսօր ես հայտարարել եմ խոշոր ֆինանսավորման վեց փաթեթի մասին. այսօր ես նաև ստորագրում եմ 225 միլիոն դոլարի լրացուցիչ փաթեթ՝ օգնելու ձեզ վերականգնել էլեկտրական ցանցը», - ասել է Բայդենը: