Հարավային Կորեայի ղեկավարը կայցելի Թուրքմենստան, Ղազախստան և Ուզբեկստան
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը հունիսի 10-15-ը պետական այցով կմեկնի Թուրքմենստան, Ղազախստան և Ուզբեկստան։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Հարավային Կորեայի ղեկավարի վարչակազմի աշխատակից Կիմ Թե Հյոն։
«Կենտրոնական Ասիան եղել է հնագույն Մետաքսի ճանապարհի առանցքային մասը, դա ռազմավարական վայր է, որը կապում է Եվրոպան և Ասիան», - Ազգային անվտանգության վարչության պետի առաջին տեղակալ Կիմ Թե Հյոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նա հավելել է, որ տարածաշրջանի նշանակությունը մեծանում է բազմաթիվ ճգնաժամերի ֆոնին, ինչպիսիք են իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։
Նախագահին կուղեկցի նրա կինը։
Մայիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Յուն Սոկ Յոլին հրավիրել է մասնակցելու Շվեյցարիայում կայանալիք միջազգային խորհրդաժողովին, որը տեղի կունենա հունիսի 15-16-ը։ Հունիսի 3-ին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են, որ հրավերը դեռ քննարկվում է: