ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Իսրայել-Լիբանան սահմանին ավելի մեծ հակամարտnւթյան վտանգի մասին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանի և Իսրայելի սահմանի երկայնքով՝ նախազգուշացնելով ավելի մեծ հակամարտության վտանգի մասին, հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը։
Օրերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, այցելելով հյուսիսային սահման, նախազգուշացրել էր, որ Իսրայելը «պատրաստ է շատ ինտենսիվ գործողության» սահմանի երկայնքով:
«Այն պայմաններում, երբ փոխհրաձգությունը շարունակվում է, գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին շտապ դադարեցնել կրակը: Այս փոխհրաձգությունը կարող է առաջացնել ավելի լայն հակամարտություն՝ կործանարար հետևանքներով տարածաշրջանի համար», - ասվում է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ, որը վերաբերում է Իսրայելի և Լիբանանի սահմանին ստեղծված իրավիճակին: