Նեթանյահուն ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ կունենա հուլիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում։ Այս մասին գրում է Times of Israel թերթը՝ իսրայելցի պաշտոնյային հղումով։
Ըստ աղբյուրի՝ ելույթը, որին Նեթանյահուին հրավիրել էին Կոնգրեսի առանցքային անդամները, նախատեսված է հուլիսի 24-ին։
Ավելի ուշ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն X-ի իր էջում գրել է, որ Նեթանյահուն իսկապես մասնակցելու է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ հանդիպմանը։ Նա նշել է, որ ուրախ է այս մասին հայտարարել ԱՄՆ Սենատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի հետ միասին։