2024-2028թթ. միջև ընկած տարիներից առնվազն մեկը կլինի պատմության մեջ ամենաշոգը․ ՀՕԿ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի եղանակային հսկողությունը զգուշացնում է` աշխարհը «չափազանց շոգ է կառավարելու համար», քանի որ ջերմաստիճանի նոր ռեկորդներ են նկատվում։
«2024- 2028թթ. միջև ընկած տարիներից առնվազն մեկում, շատ հավանական է, որ կսահմանվի ջերմաստիճանի նոր ռեկորդ՝ անցնելով 1.5°C ջերմաստիճանի կարևոր սահմանաչափը, որի վտանգներն արդեն զգացվում են», – չորեքշաբթի կայացած ժողովի ժամանակ հայտնել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ):
Ելույթ ունենալով Ժնևում՝ տիկին Բարեթը նշել է․ «Կա մոտ 10-ից 9 հավանականություն, որ 2024-2028թթ. միջև ընկած տարիներից առնվազն մեկը կլինի պատմության մեջ ամենաշոգը: Երբ սա կատարվի, այդ տարին կհամարվի երբևէ գրանցված ամենաշոգ տարին․ գերազանցելով նույնիսկ 2023թ․, որն անցել է ջերմաստիճանային բոլոր հնարավոր ռեկորդները»:
Սակայն տիկին Բարեթը ընդգծել է նաև, որ ժամանակավոր խախտումները չեն նշանակում Փարիզի համաձայնագրով սահմանված 1.5°C-ը չգերազանցելու նպատակի հարատև կորուստ, քանի որ այն վերաբերում է տասնամյակների ընթացքում երկարաժամկետ տաքացմանը:
Կանխատեսվում է, որ 2024-2028թթ. ընթացքում յուրաքանչյուր տարվա մերձմակերևութային միջին ջերմաստիճանը 1.1-1.9°C-ով ավելի բարձր կլինի, քան 1850-1900թթ․։
ՀՕԿ Համաշխարհային տարեկանից մինչև տասնամյակային թարմացման համաձայն, կա 47% հավանականություն, որ 2024-2028թթ․ հնգամյա ժամանակահատվածում միջինացված գլոբալ ջերմաստիճանը 1.5°C-ով կգերազանցի նախաարդյունաբերական դարաշրջանը: Սա գերազանցում է 2023-2027թթ․ համար անցյալ տարվա զեկույցում ներկայացված 32% հավանականությունը:
Գիտական տվյալներից զատ, ՀՕԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան առաջին հերթին կարևորել է ջերմաստիճանային ռեկորդների ազդեցությունը մարդու առողջության և գոյատևման վրա՝ հիշեցնելով կլիմայական գործողությունների վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը։
Առավել մանրամասն` այստեղ.