Սրտաբանը նշել է արեւահարության հիմնական ախտանշանները
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սրտաբան Դմիտրի Օրլովսկին զգուշացրել է, որ սրտխառնոցը, սպազմերն ու փսխումը կարող են լինել արևահարության կամ ջերմային հարվածի նշաններ։ Այս մասին նա ասել է NEWS.ru-ի հետ զրույցում։
Բժիշկը նաև նշել է, որ մյուս հիմնական ախտանշաններն են՝ զարկերակի արագացում (90 զարկ/րոպեից ավելի), անտարբերություն, թուլություն, քնկոտություն, գլխացավ։
Նա մատնանշել է մաշկի կարմրությունը, քայլվածքի անկայունությունն ու ծարավի զգացումը, որոնց պետք է ուշադրություն դարձնել:
«Արևի և ջերմային հարվածի ախտանշանները՝ թուլություն, անտարբերություն, քնկոտություն, ծարավ, չոր բերան, գլխացավ, կրծքավանդակի ծանրության զգացում, րոպեում 90 զարկից բարձր զարկերակ, մաշկի կարմրություն, արագ կամ մակերեսային շնչառություն, տախիկարդիա, սրտխառնոց և փսխում, քայլվածքի անկայունություն, ուշագնացություն, ջղաձգական սինդրոմ»,- ասել է սրտաբանը։