Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Դարյալի» անցակետի աշխատակիցները տարհանվել են Դևդորակի սառցադաշտի հովտում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 08:36-ին սարքերն արձանագրել են ջրի մակարդակի փոփոխություն Դևդորակի սառցադաշտի հովտում, որը գտնվում է Կազբեկի լանջին: Սառցադաշտից է սկիզբ առնում Ամալի գետը, որը միանում է Թերեքին․ այն հոսում է վրացական կողմից «Դարյալի» հսկիչ անցակետի, իսկ ռուսական կողմից՝ «Վերին Լարսի» մոտով։
«Դարյալի» անցակետի, ինչպես նաև պարեկային և սահմանապահ ոստիկանության, մաքսային ծառայության և մասնավոր ընկերությունների աշխատակիցները տարհանվել են անվտանգ վայր։
Դեպքի վայր է մեկնել Վրաստանի սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը՝ Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության աշխատակիցների, ինչպես նաև երկրաբանների հետ։ Հաղորդվում է, որ երկու ուղղություններով փակվել է ավտոմոբիլների երթևեկությունը Գվելեթի գյուղի մոտ, որը գտնվում է անցակետից 3 կմ հարավ:
Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Վրաստանի տարածքում ձնահյուսի պատճառով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով: