Ռամզան Կադիրովը զարմիկին նշանակել է Չեչնիայի տրանսպորտի նախարար
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Ադամ Չերխիգովին հանրապետության տրանսպորտի, կապի եւ թվային զարգացման նախարար նշանակելու մասին, որը մինչ այդ զբաղեցնում էր նրա հայրը՝ Ռամզան Չերխիգովը։
«Չնայած երիտասարդ տարիքին՝ նա ղեկավար պաշտոններում աշխատանքի մեծ փորձ եւ անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ունի նախարարության խնդիրների որակյալ եւ արդյունավետ կատարման համար։ Համոզված եմ, որ Ադամը լիովին կարդարացնի իրեն ցուցաբերված վստահությունը»,- գրել է Կադիրովն իր թելեգրամ-ալիքում։ Թե քանի տարեկան է Ադամ Չերխիգովը՝ նշված չէ։
Նրա հայրը Ռամզան Կադիրովի ավագ քրոջ՝ Զարգան Կադիրովայի ամուսինն է։ Տրանսպորտի նոր նախարարի եղբայրը՝ Իդրիս Չերխիգովը, որը ծնվել է 1989թ., 2017-ից գլխավորում է Չեչնիայի ճանապարհային երթեւեկության պետական տեսչությունը։
Մինչեւ տրանսպորտի նախարար նշանակվելը Ադամ Չերխիգովը փաստացի գլխավորում էր Ահմադ-հաջա Կադիրովի տարածաշրջանային ֆոնդը եւ 2022-ից հանրապետության մինչդպրոցական կրթության կառավարական կոմիտեի նախագահն էր։
Միաժամանակ որոշվել է մինչդպրոցական կրթության կառավարական կոմիտեն հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կառուցվածքում ներառելու որոշում։
Ռամզան Կադիրովի ընտանիքի այլ անդամները նույնպես բարձր պաշտոններ են զբաղեցնում հանրապետության կառավարությունում։ Այդ թվում Չեչնիայի ղեկավարի 18-ամյա որդին՝ Ահմադ Կադիրովը, 2024թ. մայիսին նշանակվել է հանրապետության սպորտի նախարար, իսկ աղջիկը՝ Այշաթը, հանրապետության փոխվարչապետն է սոցիալական հարցերի գծով։