Սլովենիայի խորհրդարանը քվեարկել է Պաղեստինը ճանաչելու օգտին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սլովենիայի Պետական խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորները քվեարկել են Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու օգտին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պետական խորհրդի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչին։
Քաղաքական գործչի խոսքով՝ Պաղեստինի ճանաչման հարցի քվեարկությանը մասնակցել է 53 մարդ։
«Կողմ է քվեարկել 52 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք…. Սլովենիայի Հանրապետությունը ճանաչեց Պաղեստինը որպես անկախ և ինքնիշխան պետություն», - ասել է Կլակոչար Զուպանչիչը:
Մայիսի 30-ին Սլովենիայի կառավարությունը որոշել էր ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն, և այդ որոշումն ուղարկել է խորհրդարանի ստորին պալատի հաստատմանը, որը հանրապետության ներկայացուցչական և օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինն է։
Մայիսի 22-ին Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշման մասին։ Ի պատասխան՝ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է Դուբլինից, Մադրիդից և Օսլոյից դեսպաններին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին։ Միաժամանակ Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կանչվել են հրեական պետության արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրանց դեմարշ են հայտարարել: