Արևմուտքը փորձում է մինչև հոկտեմբեր Վրաստանում նոր «մայդանի» սցենար իրականացնել. ՌԴ ԱԳՆ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմուտքը փորձում է մինչև հոկտեմբեր Վրաստանում նոր «մայդանի» սցենար իրականացնել՝ Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ լարվածության նոր օջախ ստեղծելու նպատակով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք տեսնում ենք արևմտյան երկրների՝ Վրաստանում իրավիճակը սրելու փորձերը հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Չենք բացառում, որ նպատակը իշխանափոխության «մայդանի» սցենարն իրականացնելն է՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության հերթական օջախ ստեղծելու ակնկալիքով»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ երկրներն անամոթ ճնշում են գործադրում շատ ինքնիշխան պետությունների վրա։
«Այս անգամ արևմտականները որոշել են Վրաստանով բաղվել՝ կապված այնտեղ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի քննարկման հետ, թեև հենց ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում այս թեմայով արդեն շատ ավելի խիստ նորմեր են սահմանված կամ քննարկվում են»,- նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Գալուզինը նաև ուշադրություն է հրավիրել Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարների մասնակցությանը մայիսի կեսերին Թբիլիսիում տեղի ունեցած փողոցային ցույցերին։
«Դժվար է սա բնութագրել այլ կերպ, քան որպես բացահայտ միջամտություն անկախ պետության ներքին գործերին: Սրանք բոլորը նեոգաղութային գործելակերպի վանող օրինակներ են՝ իրենց կամքը պարտադրելու երկրներին, որոնց ինքնիշխանությունը նրանք փորձում են սահմանափակել», - շեշտել է նա: