Արևային էներգիան փլուզել է էներգակիրների գները Գերմանիայում
ЭкономикаԱրևային էներգիան փլուզել է էներգակիրների գները Գերմանիայում։ Երկրում այնքան շատ էներգիա է ստացվում արևային մարտկոցներից, որ այն գերազանցել է սպառողական պահանջարկը և հանգեցրել էներգիայի գների կտրուկ նվազման, ինչը երբեմն ոչ միայն զրոյական, այլ նաև բացասական արժեքի է հանգում։
Իրականության մեջ սա չի նշանակում, թե սպառողները գումարներ են ստանալու էլեկտրաէներգիայի օգտագործման համար, քանի որ հաճախ հենց իրենք են վճարում ֆիքսված գինը, այլ ոչ շուկայականը։ Շատերը նշում են, թե դա աղետալի հետևանքներ է ունենում արևային էներգիայի արտադրողների համար և արգելափակում ածխաթթու գազի արտանետումների կրճատման զանգվածային ջանքերը։
Հատկապես խնդիրներ են առաջանում էներգաէֆեկտիվության առումով։ Միևնույն ժամանակ գերմանական իշխանությունները փաստում են, որ արևային էներգիայի չափազանց մեծ հզորությունների տեղակայումը երկրին թույլ է տվել ընդհուպ լիակատար կերպով դադարեցնել էներգետիկ կախվածությունը ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Չինաստանից։
Գերմանիան գնել է անհրաժեշտ քանակությամբ արևային վահանակներ և սարքավորումներ, մի մասն էլ արտադրում է իր մոտ, ուստի այլևս գրեթե կարիք չունի նոր սարքավորումներ գնելու։ Այժմ պետությունը սեփական միջոցներով դոտացիաներ է տրամադրելու Գերմանիայում արևային վահանակներ արտադրելու կամ եղածները փոխարինելու համար։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Պողոսյան