Մեքսիկան ընտրել է իր առաջին կին նախագահին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեքսիկայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել Կլաուդիա Շեյնբաումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ազգային ընտրական ինստիտուտի հրապարակած նախնական տվյալները։
Շեյնբաումը դարձել է առաջին կինը, որը կգլխավորի Մեքսիկայի կառավարությունը։ Նա ներկայացնում էր երկրում իշխող «Մորենա» ձախ կուսակցությունը։
Նրա դեմ պայքարում էր մեկ այլ կին թեկնածու՝ Սոչիտլ Գալվեսը՝ ընդդիմադիր կուսակցությունների դաշինքից։
CNN-ը հաղորդում է, որ այս ընտրությունները դարձել են Մեքսիկայի պատմության մեջ ամենախոշորը։ Համընդհանուր ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր ավելի քան 98 միլիոն ընտրող։ Մեքսիկացիները, բացի նախագահից, ընտրում էին նաև 20 000 պաշտոնյայի։
Այս ընտրություններն առանձնացել են բռնությունների մեծ մակարդակով։ Քրեական կազմակերպությունների կողմից սպանվել են տասնյակ քաղաքական թեկնածուներ և դիմորդներ։