Պորտուգալիայում ավիաշոուի ժամանակ երկու ինքնաթիռ է բախվել․ իսպանացի օդաչուն զոհվել է
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրակի օրը Պորտուգալիայի Բեժա քաղաքում ավիաշոուի ժամանակ երկու կասկադյորական ինքնաթիռներ են բախվել օդում, որոնցից մեկը կործանվել ու բռնկվել է, ինչի հետևանքով զոհվել է իսպանացի օդաչուն, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պորտուգալիայի ռազմաօդային ուժերին (PAF):
Պորտուգալիայի ռազմաօդային ուժերը, որոնք շոուն կազմակերպել էին Լիսաբոնից 180 կիլոմետր հարավ գտնվող Բեժայի ավիաբազայում, հայտնել են, որ վթարի մասնակից են եղել YAK STARS պարեկային ինքնաթիռները:
Պարեկային խումբը բաղկացած է պորտուգալացի և իսպանացի օդաչուներից, և PAF-ն այն անվանել է «Հարավային Եվրոպայի ամենամեծ քաղաքացիական օդաչուական խումբը»:
Ռազմաօդային ուժերի կապիտան Պատրիսիա Ֆերնանդեսը RTP հեռուստաալիքին ասել է, որ «օդաչուներից մեկը, որն իսպանական քաղաքացիություն ուներ, զոհվել է, իսկ մյուս օդաչուն վիրավորվել է»։
Վթարից հետո որոշում է կայացվել չեղարկել Բեժայի ավիաշոուն, որը Պորտուգալիայի խոշորագույն ավիացիոն փառատոնն է։
Առավել մանրամասն` այստեղ.