Իտալիան ռեկորդային աճ է գրանցել արևային էներգիայի ոլորտում
ОбществоԱյս տարվա առաջին եռամսյակում Իտալիայում շահագործման են հանձնվել արևային էլեկտրակայաններ՝ ընդհանուր 1,7 ԳՎտ հզորությամբ, ինչը 1,6 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Արևային էներգետիկայի իտալական ասոցիացիան նշել է, թե առավելագույն աճ՝ ավելի քան 373 %, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է խոշորածավալ նախագծերի հատվածում, որոնք 1 ՄՎտ և ավելի հզորությամբ էներգիա են գեներացնում։
1 տարվա ընթացքում իտալացիներն այդպիսի հզորության 575 ՄՎտ շահագործման են հանձնել, այդ թվում խոշոր 8 արևային էլեկտրակայաններ, յուրաքանչյուրը 10 ՄՎտ հզորությունից ավելի։
Միջին սեգմենտը 20 ԿՎտ-ից մինչև 1 Մվտ, նույնպես զգալիորեն աճել է 106 %-ով, այսինքն ամենաքիչ աճը ցույց է տվել փոքր արևային սեգմենտը, այսինքն տների և փոքր ձեռնարկությունների վրա տեղադրվող։
Ընդհանուր առմամբ այս պահին Իտալիայում շահագործվում է 32 ԳՎտ հզորություն, դա Եվրոպայում երրորդ տեղն է Գերմանիայից և Իսպանիայից հետո։
Իտալական իշխանությունները հայտարարել են, որ ավելի են մեծացնելու արևային էներգետիկայի տեղադրումը։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Աննա Հակոբյան