Արթուր Վանեցյանը կայացած կառույցները քանդելուն դեմ է
ПолитикаՀնազանդ ԱԱԾ ունենալու համար Նիկոլ Փաշինյանը քանդեց տարիներով կայացած համակարգը և ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոլորտի պրոֆեսիոնալներն ու կենսագրություն ունեցող սպաները սկսել են լքել կառույցը, դրա համար էլ ունենք այս պատկերը, հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով՝ անշուշտ, ԱԱԾ-ում այսօր էլ շատ պրոֆեսիոնալ կադրեր կան, որոնք իրենց ուսերին են պահում համակարգը, բայց երբ առողջ ու գործող օրգանիզմին օտար ու պրոցեսներից անտեղյակ «գլուխ են փոխպատվաստում», միշտ անհասկանալի իրավիճակ է առաջանում, հատկապես այնպիսի փակ ու հիերարխիկ համակարգերի դեպքում, ինչպիսին ԱԱԾ-ն է։
Նա նաև հույս է հայտնել, որ կգա ժամանակը, երբ հասարակությունն ինքը գիտակցի դա և անհրաժեշտ հետևություններ կանի, բայց հիմա, կուսակցության առաջնորդի կարծիքով՝ հարկ է վերանայել գործողությունները և զգուշորեն վերաբերվել կայացած կառույցների աշխատանքին: