Կադիրովը 1 մլն ռուբլի է խոստացել նրան, ով առաջինը կկռահի՝ ինչ են իրեն ասել Պուտինն ու Ուզբեկստանի նախագահը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր թելեգրամյան հետևորդների շրջանում հայտարարել է մեկ միլիոն ռուբլու խաղարկության մասին. գումարը կտրվի այն մարդուն, որը կգուշակի՝ ինչ են իրեն ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Տաշքենդում հանդիպման ժամանակ:
«Ընկերներ, առաջինը, ով կկռահի, թե ինչ են ինձ ասում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը այս տեսանյութում, մեկ միլիոն ռուբլի նվեր կստանա»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում՝ գրառմանը կցելով կարճ տեսանյութ։
Դրանում նա սեղմում է երկու առաջնորդների ձեռքերը և հերթով խոսում նրանց հետ ինչ-որ բանի մասին:
Չեչնիայի ղեկավարը պարտադիր պայմաններից է նշել «առավել մանրամասն պատասխանի» հրապարակումը։