Իտալիայի արտգործնախարարը հայտնել է, որ Հռոմը ոչ մի զինվոր չի ուղարկի Ուկրաինա
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Հռոմը ոչ մի զինվոր չի ուղարկի Ուկրաինա։ Այս մասին նա ասել է Rai3 հեռուստաալիքի եթերում:
«Մենք իտալացի թեկուզ մեկ զինվոր չենք ուղարկի Ուկրաինա կռվելու և չենք ցանկանում, որ ռազմական տեխնիկան, որն ուղարկում ենք Ուկրաինա, օգտագործվի նրա սահմաններից դուրս: Մենք Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում չենք: Իտալիայից դուրս բերված բոլոր զենքերը պետք է օգտագործվեն Ուկրաինայի սահմաններում», - ասել է նա։
Տայանին հավելել է, որ նվաճված չլինելու՝ Ուկրաինայի իրավունքը պաշտպանելը բոլորովին այլ բան է։
Վերջին շաբաթներին Արևմտյան երկրներն ակտիվորեն քննարկում են այն, որ Ուկրաինային պետք է թույլ տալ արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Նման հայտարարություններ են արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և առանձին երկրների ղեկավարներ։
Ֆրանսիայի նախագահը նաև վերջերս չէր բացառել Ուկրաինա զինվորներ ուղարկելու հավանականությունը։ Կրեմլում նախազգուշացրել են եվրոպական երկրներին զերծ մնալ նման քայլից՝ հաշվի առնելով դրա հնարավոր վտանգները։