Բլինքենը ժամանել է Մոլդովա
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև՝ մեկնարկելով իր կարճատև եվրոպական շրջագայությունը, որի նպատակն է ՆԱՏՕ-ի անդամ երկրների և նրանց հարևանների շրջանում ամրապնդել աջակցությունն Ուկրաինային։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բլինքենը հանդիպում կունենա Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի հարցերով բարձրաստիճան դիվանագետ Ջիմ Օ'Բրայենն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կհայտարարի Մոլդովայի էներգետիկ անկախությանն ուղղված աջակցության փաթեթի մասին։
Այս շաբաթ ավելի ուշ Բլինքենը կմեկնի Պրահա․ այնտեղ նա կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը կենտրոնացած կլինի դաշինքի՝ Վաշինգտոնում հուլիսին կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների վրա։
Առավել մանրամասն` այստեղ.