Ալժիրը Ռաֆահի վերաբերյալ բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալժիրը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձևի նախագիծ ներկայացնել, որով կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում։
Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ալժիրի մշտական ներկայացուցիչը, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղահանված պաղեստինցիների վրանային ճամբարին։ Հարձակման և դրան հաջորդած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։
Ռաֆահում գործողությունը դադարեցնելու կոչ է արել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հարվածների հետևանքները սարսափելի է անվանել։ Միաժամանակ նա նշել է, որ Իսրայելը կատարվածը համարում է ողբերգական միջադեպ և հետաքննություն է անցկացնում։