Այսօր Հանրապետության օրն է
Политика106 տարի առաջ այս օրը ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Շուրջ 600 տարվա պետականության կորստից հետո ստեղծվեց գրեթե նույնպիսի ծանրագույն պայմաններ, ինչպիսին այսօր Հայաստանի Հանրապետությունն է, ստեղծվեց պատվախնդիր պետականության հարցը իմացող մարդկանց կողմից։ 106 տարի անց մի իրավիճակ է, երբ պետությունը ղեկավարում են պետությանն ու պետականության հետ կապ չունեցող մարդիկ, մարդիկ, որոնք հանուն սեփական իշխանության պահպանման, պատրաստ են նսեմացնել, նվաստացնել անցյալի բոլոր հաղթանակները, մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում պետությունը, հանուն մեկ օր սեփական իշխանության երկարաձգման գործարքի են գնում թշնամու հետ, փորձում փոխել հայ ժողովրդի ինքնությունը։
Այդ ամենն, իհարկե, չի հաջողվելու, Նիկոլ Փաշինյանի վարչախումբը չի կարողանալու շարունակել իր դավաճանությունը։ Այս տարի, թերևս, առաջին անգամ Փաշինյանը չի կարողանա գնալ Սարդարապատ, այնտեղ իր դավաճանական մտքերը երկնելու, հայ հասարակությանը հերթական հարվածը հասցնելու համար։
«Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա կողմնակիցները երեկվանից մնացել են Սարդարապատի հուշահամալիրի տարածքում, անձրևին և կայծակին գիշերել այնտեղ, որպեսզի առավոտյան թույլ չտան Փաշինյանին ներկայանալու Սարդարապատ։ Ի վերջո, գործող իշխանությունների դեմ պայքարը ոչ միայն քաղաքական ու քաղաքակրթական է, այլ առաջին հերթին գաղափարական, հանրապետության մասին կարող են խոսել և իրավունք ունեն խոսել միայն այն մարդիկ, ովքեր հասկանում են, թե ի՞նչ է պետականությունը, ինչ է իրենից ներկայացնում պետությունը, իսկ փաշինյանականներն առաջիկայում կկորցնեն իրենց իշխանությունը և պատմության մեջ կհանգրվանեն որպես Հայաստանին ամենամեծ վնաս հասցրած խառնակույտերից մեկը։
Նոնա Սարգսյան