Այն, ինչ այսօր անում է Հայաստանը, կբերի հաջողության. Զելենսկու աշխատակազմի ներկայացուցիչ
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում, կբերի հաջողության, AnalitikaUA-ին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Շնորհավորելով Հայաստանին Առաջին Հանրապետության օրվա առթիվ՝ ուկրաինացի քաղաքական գործիչը հաջողություն է մաղթել երկրին և նշել, որ Հայաստանը շատ է հավանում:
«Գլխավոր ցանկությունն է՝ միշտ ճիշտ ընտրել դաշնակիցներին և չվստահել կեղծավորներին։ Կարծում եմ, որ այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում, կբերի հաջողության», - ասել է նա։
Քաղաքական գործիչը նշել է, որ ժամանակակից աշխարհում այն երկիրը, որն ունի ուժեղ ներքին կամք, որտեղ կա այսքան հզոր ներքին կորիզ, երբեք մենակ չի մնա։
«Ինձ դուր է գալիս, որ կա այդպիսի շատ հզոր ներքին միջուկ, երբ մարդիկ գիտեն, թե ով են, հասկանում են, թե ինչ է Հայաստանը, հասկանում են այն գինը, որ Հայաստանը վճարում է իր ուզածը լինելու իրավունքի, իր ազատության համար, և դա միայն հարգանք է ներշնչում, համակրանք ու ցանկություն միշտ օգնելու, աջակցելու, ոչ միայն խոսքով, այլև գործով», - եզրափակել է Պոդոլյակը։