Նորք Մարաշում մոտ 30 մետր երկարությամբ բետոնե հենապատ է փլուզվել. կոտրվել են էլեկտրասյուներ, վնասվել է մեքենա
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային առավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի թիվ 8/5 տան այգու բետոնե պարիսպը փլուզվել է, հաղորդում է Shamshyan.com-ը:
Փլուզվել է մոտ 30 մետր երկարությամբ բետոնե պարիսպը՝ կոտրելով 2 էլեկտրական սյուներ, պարսպի մի հատված էլ ընկել է ճանապարհին կայանված «Мercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Պոկվել են նաև էլեկտրասյուներ, ճանապարհը ամբողջությամբ դարձել է անանցանելի:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս Գազ», և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ գազի արտահոսք տեղի չի ունեցել, սակայն «Գազպրոմ»-ի աշխատակիցները հերթապահություն են իրականացրել դեպքի վայրում:
Պարզվել է, որ թիվ 8/5 տան (սեփականատեր Արթուր Սարգսյան) այգու բետոնե հենապատը (մոտ 30 ք․մ) փլուզվել է, բեկորներն ընկել են կայանած «Мercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, նաև շրջվել է էլեկտրասյուն, փողոցը դարձել է անանցանելի, որը մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: